ԲԴԽ-ն դատավորի թափուր պաշտոնում առաջադրել է Ռուստամ Մախմուդյանի թեկնածությունը

Բարձրագույն դատական խորհուրդը որոշել և ՀՀ նախագահին է առաջարկել Դատավորների թեկնածությունների ցուցակի վարչական մասնագիտացման բաժնի թեկնածու, ԵՊՀ դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու, նախկին պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի թեկնածությունը՝ Վարչական դատարանի դատավորի թափուր պաշտոնի համար:


Առաջարկը ներկայացնելուց հետո թեկնածուն պետք է տա իր համաձայնությունը, այնուհետև, օրենքով սահմանված ժամկետում Հանրապետության նախագահը կստորագրի հրամանագիր:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/62788