ԱՄՆ դոլարի նկատմամբ համաշխարհային արժույթների փոփոխականության ցուցանիշով՝ ռուսական ռուբլին երկրորդ տեղն է բարձրացել: Այդ մասին հղում անելով Bloomberg-ին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ռուսական ռուբլուն վերագրվող փոփոխականությունը, որը հաշվարկվել է եռամսյա գործարքների գների հիման վրա, կազմել է 25,9 տոկոս: Առաջին տեղում Մեքսիկան է՝ փոփոխականության 26,3 տոկոս ցուցանիշով:
Ռուբլին փոփոխականության այսպիսի ցուցանիշի է հասել մարտից հետո՝ ՌԴ-ի և Սաուդյան Արաբիայի միջև նավթի արդյունահանման նվազեցման վերաբերյալ համաձայնությունների երկարացման գործարքի ձախողման ֆոնին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/62711