Երևանի ավագանին այսօր կայացած նիստում հավանություն է տվել Երևանի զարգացման 2019 թվականի ծրագրի իրականացմանը, ինչպես նաև բյուջեի կատարման հաշվետվության մասին որոշման նախագծերին:
Երևանի ավագանու միաձայն որոշմամբ փոփոխություններ են կատարվել նաև Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեում: Համաձայն փոփոխությունների՝ աշխատանքներ կտարվեն վերելակների փոխարինման, ոռոգման նոր ցանցի կառուցման, հետիոտնային անցումների կառուցման ու վերանորոգման, կանաչապատման աշխատանքների համար 14 անուն 69 մեքենասարքավորումներ և աղբի տեսակավորման սարքավորումներ ձեռք բերելու և քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում:
Երևանի ավագանու հաջորդ՝ հերթական նիստը կգումարվի ապրիլի 28-ին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/62705