Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցերով ԵԽԽՎ-ի զեկուցող Սուննա Էվարսդոտտիրը ողջունել է Ադրբեջանում լրագրող Աֆղան Մուխթարլիի ազատ արձակումը, որը Վրաստանում առևանգվելուց հետո բանտում էր գտնվում սկսած 2017թ.-ի մայիսից:
Նա նշել է, որ ԵԽԽՎ Մուխթարլիին ճանաչել է քաղբանտարկյալ, իսկ ինքը լրագրողին այցելել է Ադրբեջանում նախորդ տարվա սեպտեմբերին:
Զեկուցողը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին կատարել ԵԽԽՎ-ի առջև ու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած պարտավորություններն ու ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին:
Նա նաև կոչ է արել իրականացնել ԵԽԽՎ-ի 2322 բանաձևի պահանջները:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/62674