Ամենայն հավանականությամբ, ադրբեջանական հաքերները հայկական էջերի միջոցով միտումնավոր ապատեղեկատվություն են տարածում հայկական խմբերում։
Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Խնդրում եմ խուճապ հարուցող և ապատեղեկատվություն տարածող նմանատիպ գրառումներ նկատելիս տեղեկացնել խմբի ադմիններին և, իհարկե, ակտիվ հակամեկնաբանել... Հետևեք պաշտոնական լրահոսին, մի տրվեք սադրանքներին... մեր զինվորները պինդ են ու առողջ»,- ասվում է գրառման մեջ։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/62650