Մենք մնացինք աշխատելու հանուն Ձեզ, Դուք մնացեք տանը հանուն մեզ. բժիշկների ակցիան

Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվադանոցի բժիշկները միացել են կորոնավիրուսի տրածման դեմ պայքարող բժիշկների համաշխարհային ֆլեշմոբին:


«Մենք մնացինք աշխատելու հանուն Ձեզ, Դուք մնացեք տանը հանուն մեզ», - այս գրությամբ լուսանկարներ են հրապարակված «Նորք» ինֆեկցիոն հիվադանոցի ֆեյսբուքյան գրառման մեջ:


Հայաստանում այս պահին արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 115 դեպք: Երկրում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը հայտարարված է արտակարգ դրություն: Կառավարությունը հորդորում է քաղաքացիներին մնալ տանը:



Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/62648