Պարետատունը «բացում է» Էջմիածինը

Հայաստանում այս պահին առկա է կորոնավիրուսի հաստատված 102 դեպք: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Ցավոք այս պահին ունենք արդեն 102 հաստատված պացիենտ, որի 75 տոկոսը երկու աղբյուրից է: Առաջին աղբյուրն Էջմիածնի դեպքի հետ կապված մարդիկ են, երկրորդն արտադրամասի դեպքի հետ կապված», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա տեղեկացրեց, որ Էջմիածնում այս պահին նկատվում է իրավիճակի կայունացում, այդ իսկ պատճառով պարետատունը որոշում է կայացրել այսօր 20:00-ից հանել Էջմիածնի հսկիչ կետը:


«Մենք վերջին օրերին տեսնում ենք, որ իրավիճակն Էջմիածնում կարողացել ենք կայունացնել: Այժմ մեր խնդիրն է արտադրամասի հետ կապված իրավիճակը կայունացել... Այս պահի դրությամբ նոր ճյուղերի զարգացում չունենք, բայց համաճարակն անկանկատեսելիության մեծ դաշտ է բացում», - ասաց նա:


Վարչապետի խոսքով, կառավարության մարտավարությունն այժմ հետևյալն է՝ տեղորոշել հիվադին, պարզել շփման շրջանակն ու մեկուսացնել նրանց: «Այս պահին մեր մարտվարությունն աշխատում է, սակայն եթե ապագայում այն խնդիրներ ունենա, մենք ունենք երկրորդ և երրորդ տարբերակներ», - նկատեց կառավարության ղեկավարը:


Հայաստանում մարտի 16-ից 30 օրով հայտարարվել է արտակարգ դրություն: Ձևավորվել է արտակարգ ռեժիմը վերահսկող պարետատուն, որը ղեկավարում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/62625