ՌԴ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին ՀՀ-ից վերադառնալ Ռուսաստան

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հաղորդագրություն է տարածել Հայաստանում գտնվող ռուս զբոսաշրջիկների համար:


«Մենք առաջարկում ենք, որ Ռուսաստանի քաղաքացիները, որոնք Հայաստանում են զբոսաշրջային նպատակներով, հնարավորինս սեղմ ժամկետներում վերադառնալ Ռուսաստան՝ օդային ճանապարհով»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Նշվում է, որ Ռուսաստանի քաղաքացիները կարող են տուն վերադառնալու վերաբերյալ խորհուրդներ ստանալ՝ կապ հաստատելով «Ռոստուրիզմի» թեժ գծի և Արտաքին գործերի նախարարության հետ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/62605