Արցախում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել. ԱՆ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ առայսօր հանրապետությունում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել:


Ավելի վաղ աղբյուրը տեղեկացրել էր, որ Արցախից, ընդհանուր առմամբ, 13 քաղաքացիներից փորձանմուշ է վերցվել՝ ուղարկվել լաբարատոր փորձաքննության: 13-ի դեպքում էլ պատասխանը բացասական է եղել:


Գերատեսչությունը կոչ է անում կեղծ լուրերից խուսափելու համար հետևել պաշտոնական լրահոսին: 
 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/62596