«Նորք» ինֆեկցիոնում երկկողմանի թոքաբորբով պացիենտ է մահացել. ԱՆ

Մարտի 17-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել «թոքի այտուց, երկկողմանի թոքաբորբ, շնչառական անբարարություն» ախտորոշմամբ պացիենտ, ում մոտ կասկածվել է նաև կորոնավիրուսային հիվանդություն:


Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կատարվել է նմուշառում, հետազոտության արդյունքը եղել է բացասական:


Միաժամանակ, իրականացվել են սիրտ-թոքային վերակենդանացման անհրաժեշտ միջոցառումները, ներգրավվել է լրացուցիչ բրիգադ, ցավոք, վերջինիս կյանքը չի հաջողվել փրկել:


Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մարտի 18-ի առավոտվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 84-ի:


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/62580