Բացառել տրանսպորտի գերբեռնվածությունը, իրականացնել ախտահանում. ՀՀ պարետ

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի ցուցումով հանձնարարվել է բացառել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների գերբեռնվածությունը։


Ինչպես հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը, անհրաժեշտության դեպքում պետք է ներգրավել լրացուցիչ փոխադրամիջոցներ:


Կապահովվի նաև հանրային տրանսպորտի բոլոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների և Երևանի մետրոպոլիտենի ախտահանումը և երթուղի դուրս եկող վարորդների ամենօրյա զննությունը՝ վարակի ախտանշանների առկայությունը բացառելու նպատակով:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/62554