Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է, որ մարտի 17-ի, ժամը 18,00-ի դրությամբ ունենք ևս 8 հաստատված դեպք, որոնցից ոմանք արդեն իսկ մեկուսացված են եղել, իսկ մյուսների շփման շրջանակը պարզվում է:
«Նրանցից 1-ը փոխկապակցված է «Էջմիածնի» դեպքի հետ, իսկ մյուս 7-ը` «արտադրամասի»:
Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 72 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացած», - գրել է նախարարը Facebook-ի իր էջում։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/62546