Ադրբեջանի Միլլի Մեջլիսը (խորհրդարան) հավանություն է տվել հիգիենայի և կարանտինի ռեժիմի խախտման համար տուգանք նախատեսող օրինագծին:
Հիգիենայի և կարանտինի ռեժիմի խախտման համար ֆիզիկական անձիք տուգանվելու են 100-ից 200 մանաթով, պաշտոնատար անձիք՝ 1500-2000 մանաթով, իրավաբանական անձիք՝ 2000-5000 մանաթով:
Նախարարների կաբինետին կից Օպերատիվ շտաբը որոշում է ընդունել 2020 թվականի մարտի 14-ից 1 ամսով հետաձգել զանգվածային միջոցառումները:
Երկրի տարածքում գտնվող առևտրի կենտրոնների գործունեությունը իրականացվելու է համապատասխան կանոնների պահպանմամբ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/62520