Հայաստան կներմուծվի 5000-ից ավելի կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստ

Մինչև այս շաբաթվա վերջ ՀՀ առողջապահության նախարարությունը կներմուծի 5 հազար և ավելի կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստ։ Այս փուլում դա բավարար է տարվող աշխատանքների համար: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը։


Նա տեղեկացրել է, որ նախարարությունն ամենօրյա կապի մեջ է միջազգային գործընկերների հետ, որպեսզի հնարավոր լինի լրացուցիչ թեստեր ձեռք բերել.


«Այս պահին հանրապետությունում առկա է բավարար քանակությամբ թեստ»,- հավաստիացրեց փոխնախարար Նանուշյանը:


VERELQ-ը հիշեցնում է, որ մարտի 17-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության թեստավորման արդյունքում հաստատվել է 64 դեպք, որոնցից 1-ն առողջացել է:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/62505