Դեմոկրատականն միություն կուսակցության ներկայացուցիչ Բաքր Հաջ Իսսան հայտարարել է, որ Քրդական բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլահ Օջալանը կոչով է դիմել Իմրալի կղզու վրա գտնվող բանտից:
Բաքր Հաջ Իսսան նշել է, որ Օջալանի ուղերձը հղվում է շատ բարդ ժամանակահատվածում:
Նա նշել է, որ Օջալանը կոչ է արել Հյուսիսային Քրդստանի քրդերին չեզոք դիրքորոշում որդեգրել, որպեսզի չդառնան դավադրության զոհ:
Օջալանը նաև շնորհակալություն է հայտնել արաբական կլաններին, որոնք մտնում են ԱՄՆ-ի կողմից աջակցություն վայելող Սիրիայի դեմոկրատական ուժերի կազմի մեջ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/62465