Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնում է, որ կորոնավիրուսի ևս 3 նոր դեպք է գրանցվել։
«Քիչ առաջ ավարտեցինք նոր կորոնավիրուսի 52 հետազոտություն, որից 49-ը բացասական էր, իսկ 3-ը դրական: Բոլոր նոր դրական դեպքերը կապված են «Էջմիածնի» դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել:
Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 23 դեպք: 1-ին պացիենտի կրկնակի հետազոտության պատասխանը կլինի այսօր երեկոյան և բացասական լինելու դեպքում, նա դուրս կգրվի հիվանդանոցից:
21 պացիենտների առողջական վիճակը բավարար է, այդ թվում` երեխայի: Մյուս 2 պացիենտի մոտ առկա է թոքաբորբ, նրանց կյանքին նույնպես վտանգ չի սպառնում»,- գրել է Թորոսյանը։
Հայաստանում Էջմիածին քաղաքը կորոնավիրուսի վարակի գլխավոր օջախն է։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/62334