Այս պահին Հայաստանում ունենք կորոնավիրուսով հաստատված 20 դեպք. Թորոսյան

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու ևս երկու դեպք է հայտնաբերվել։ 


Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։


«Եվս 14 տեստի պատասխաններից 12-ը բացասական են, իսկ 2-ը դրական: Վերջիններս կրկին կապված են «Էջմիածնի» դեպքի հետ: Այս պահին ունենք հաստատված 20 դեպք` հույս ունենալով, որ վաղը կունենք վերջնական բուժված 1 պացիենտ», - գրել է նա:


 



 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/62322