Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու ևս երկու դեպք է հայտնաբերվել։
Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
"Քիչ առաջ ավարտեցինք ևս 38 հետազոտություն, որից 36-ը բացասական էր, իսկ 2-ը` դրական: Դրական թեստով պացիենտները համաճարակաբանորեն կապված են Էջմիածնի դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել: Այս պահին ունենք 15 հաստատված դեպք, որից միայն մեկի մոտ առկա է թոքաբորբ", - գրել է նա:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/62301