Եվրոպական Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանը, որը պետք է կայանար Ստրասբուրգում ապրիլին, չեղարկվել է Եվրոպայում կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
Այդ մասին մարտի 13-ին լրագրողներին հայտնել է Միջազգային հարցերով պետդումայի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը, որի անցկացումը նախատեսվում էր Ստրասբուրգում ապրիլի 20-24-ը, չեղարկվել է եվրոպական երկրներում կորոնավիրուսի բռնկման պատճառով: Որոշումն ընդունվել է Եվրոպական Խորհրդի ղեկավարության մակարդակում: Անվտանգության միջոցառումներն առաջնահերթ են», - հավելել է Սլուցկին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/62295