Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված 5 անձանց թեստերի պատասխանը բացասական է:
Այս մասին մարտի 13-ին ուշ երեկոյան Facebook–ի իր էջում հայտնել է Վանաձորի մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։
«Հարգելի լոռեցիներ, ուրախությամբ պետք է տեղեկացնեմ, որ ողջ օրվա սպասումների արդյունքը Լոռու մասով դրական է: Ինչպես գիտեք, առավոտյան Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց էր տեղափոխվել 5 անձ, որոնցից թեստեր էին վերցվել: Քիչ առաջ ստացվել են թեստերի պատասխանները. բոլոր 5-ի թեստերի պատասխանն էլ բացասական է: Այդ թվում նաև` «Գլորիայի» իտալացի աշխատակցինը»,– գրել է նա:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/62292