Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը երկրում արտակարգ դրություն է հայտարարել COVID-19 կորոնավիրուսի պատճառով։
Այս մասին Թրամփը հայտարարեց մարտի 13-ին Սպիտակ տանը հատուկ հրավիրված մամուլի ասուլիսում:
Ըստ նրա, սա կազատի ավելի քան 50 միլիարդ դոլար աղետների օգնության ազգային հիմնադրամից: Առողջապահության նախարարությունը կստանա նաև ավելի լայն լիազորություններ, ինչպես նաև կկարողանա լրացուցիչ ուժեր ներգրավել շտապ օգնություն կազմակերպելու համար:
VERELQ-ը հիշեցնում է, որ ԱՄՆ-ում վարակվածների թիվը գերազանցել է 1.6 հազար մարդ, ինչի հետևանքով զոհվել է 41 մարդ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/62291