Պայմանավորված ներկայիս իրավիճակով` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը վերապրոֆիլավորվել է և այսուհետ սպասարկելու է միայն կորոնավիրուսային հիվանդության կասկածով և հաստատված պացիենտներին: Այս մասին ասված է Առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ:
«Բոլոր այլ ինֆեկցիոն հիվանդություններով պացիենտները տեղափոխվել են այլ հիվանդանոցներ:
Հորդորում ենք չխոչընդոտել հիվանդանոցի բնականոն աշխատանքը, մտածել սեփական անվտանգության մասին, հիվանդանոցի շուրջը չիրականացնել նկարահանումներ` հարգելով քաղաքացիների անձնական և բժշկական գաղտնիքի իրավունքը:
Նշենք, որ այս պահի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 8 դեպք», - ասված է ԱՆ հաղորդագրության մեջ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/62273