Էրդողանը ցանկանում է կառուցել «Կարմիր խալիֆայություն»: Սիրիա թուրքական զորքեր մտցնելիս նա հենց այդ նպատակն էր հետապնդում: Քանի Էրդողանն իշխանության է Թուրքիայում՝նա դուրս չի բերի թուրքական զորքերը Սիրիայից: Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Ալեքսանդր Ժիլինը:
Նա նշել է, որ Էրդողանի հետ անհնար է աշխատել միայն դիվանագիտական մեթոդներով: Ըստ նրա, Էրդողանը սադրանքների վարպետ է:
Նա հավելել է, որ Թուրքիան ունի մեկ խաղաքարտ՝հակամարտության սրման դեպքում Անկարան ՌԴ-ի համար կարող է փակել Բոսֆոր և Դարդանել նեղուցները:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/62255