Թուրքիան և ՌԴ-ն կարողացել են խուսափել լայնածավալ պատերազմից, չնայած Անկարան հզոր հարձակում էր նախաձեռնել սիրիական զորքերի դեմ, որոնց աջակցում էր Մոսկվան: Այդ մասին հղում անելով Business Insider-ին հայտնում է inosmi.ru կայքը:
Հոդվածում նշվում է, որ մինի-պատերազմն Իդլիբում վտանգավոր արկածախնդրություն էր, որը ստեղծել էր իրական բախման վտանգ՝ՆԱՏՕ-ի անդամ երկիր Թուրքիայի և ՌԴ-ի հզոր զինված ուժերի միջև:
Նշվում է, որ ՌԴ-ն և Թուրքիան կարողացել են հասնել հրադադարի և այժմ ռուսական զորքերն իրականացնելու են Դամակոսն ու Հալեպը կապող կարևորագույն ավտոմայրուղու պարեկությունը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/62226