Մենք պետք է դիվանագիտական վակուումը լցնենք նոր կյանքով, ՌԴ-ին մոտենանք առանց պատրանքների և դա ավելի լավ է անել այսօր, քան վաղը: ՌԴ-ին չպետք է ծնկի բերել և Մոսկվան չպետք է հավատարմության երդում տա: Այդ մասին հայտարարել է Գերմանա-ռուսական ֆորումի ղեկավար Մաթիաս Պլատցեկը:
Նա նշել է, որ հարաբերությունների վերբեռնումը նշանակում է, որ պետք է փոխել վերաբերմունքը ՌԴ-ի նկատմամբ: ԵՄ-ն պետք է ՌԴ-ին վերաբերվի, որպես հավասարազոր գործընկերոջ:
Ըստ նրա, ՌԴ-ն նույնպես ունի շահեր և դրանք լեգիտիմ են: Դա կապված է նաև անվտանգության գործոնի հետ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/62216