Թուրքիան հաստատել է իր մտադրությունների լրջությունը: Նրա հսկողության տակ գտնվող խմբավորումները դադարեցրել են հարձակումները: Իսկ կհաջողվի արդյոք հաղթել ծայրահեղականներին՝դա արդեն հարց է: Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Վլադիսլավ Շուրիգինը:
Նա նշել է, որ Անկարան կարող է սկսել ակտիվ գործողությունները «Ջեբհատ ան-Նուսրայի» դեմ:
Նշվում է, որ Մոսկվան ու Անկարան մարտի 15-ից սկսում են Իդլիբում M4 մայրուղու 70 կմ-ոց հատվածում պարեկությունը: Գրոհայինների ներկայությունը մայրուղու երկայնքով արգելվելու է:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/62213