Մամուլ. Կորոնավիրուսը «փրկեց» Վանեցյանին

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը պատրաստվում էր ապրիլին իր կողմից ստեղծվելիք կուսակցության համագումար կազմակերպել, այն էլ՝ շատ մեծ և շատ ճոխ: Բայց վրա հասավ կորոնովիրուսը և Վանեցյանին փրկեց համագումար կազմակերպելու դարդից: Ինչու ենք համոզված, որ դա փրկություն էր, որովհետև դժվար է պատկերացնել, թե ով պետք է մասնակցեր այդ համագումարին»:


«Իրավունք» թերթն իր «բամբասանք» խորագրի ներքո գրում է. «Ըստ վստահելի աղբյուրի` ՀԱԿ-ում խիստ վիրավորված են Նիկոլի այն հայտարարությունից, որ ՍԴ-ում եղած դատավորները Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կամակատար-կեղծարարներն են: ՀԱԿ-ում խիստ են վիրավորվել Լեւոնին Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ նույն հարթության վրա դնելուց, ու թեեւ հայտարարվել է, որ մինչեւ հանրաքվե չեն արտահայտվելու, սակայն կուլիսներում այլ կրքեր են եռում: Մեր աղբյուրի խոսքով` Լեւոնը Նիկոլին պարզ ասել է, որ այդպիսի ապերախտությունը չի մարսվելու, ու ժամանակը կգա, եւ Նիկոլի վերաբերյալ տհաճ կոմպրոմատներ կհրապարակվեն»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրաքվեի հռչակագիր» կոչվող փաստաթղթի հրապարակումից հետո ՀԱԿ-ում ատամները սրած սպասում են ապրիլի 6-ին, որ կատաղի գրոհ սկսեն Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ։ ՀԱԿ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Կոնգրեսում անասելի վրդովված են այդ փաստաթղթից, եթե տերպետրոսյանական ժամանակաշրջանի ընտրությունները կեղծված լինելու մասին Փաշինյանի հայտարարությունները մարսվել են, ապա ռոբասերժական «հանցավոր ռեժիմի» հետ մի հարթության մեջ դնելը բացարձակ աններելի է համարվել։ Պարզապես որոշել են՝ առայժմ չանդրադառնալ հռչակագրին, որպեսզի չհայտնվեն «ոչ»-ի ճամբարում։ Հիշեցնենք, որ հրապարակված տեքստում ընդգրկված է հետեւյալ միտքը․ «1995 թվականից մինչեւ 2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը տեղի ունեցած որեւէ համապետական ընտրությունների պաշտոնական արդյունքներ չեն արտահայտել ժողովրդի ազատ կամքը»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Ղարաբաղյան խնդիրը դամոկլյան սրի նման կախված է հանրաքվեի «աժիոտաժով» զբաղված իշխանությունների գլխին՝ կուլիսներում ընթանում են բավականին լուրջ քննարկումներ. Սերժ Սարգսյանից անմիջապես հետո Բրյուսել մեկնեց Նիկոլ Փաշինյանը, սպասվում է Լեւոն Տեր-Պետրոսյանի այցը: Ներհայաստանյան հանդիպումների մեջ է Դաշնակցությունը, իսկ մինչ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը, ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են նաեւ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ` հասկանալու, թե ինչ է կատարվում ղարաբաղյան բանակցություններում: ՀՅԴ-ականները սակավախոս են այդ հանդիպումների բուն նպատակների մասին: Փաշինյանի հետ հանդիպումից հետո մի տեսակ պասիվ վիճակ է ՀՅԴ-ում, հարցրինք ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին։ «Թույլ տվեք չհամաձայնել՝ ուսանողները բավականին ակտիվ են, մասնակցում են քննարկումներին։ Ինչ վերաբերում է հանրաքվեին՝ ակտիվ ենք լինելու, հանդես ենք գալու հայտարարություններով առ այն, որ հանրաքվեն կեղծ օրակարգ է»: Փաշինյանի հետ հանդիպման նախաձեռնությունն ո՞ւմն էր։ «Համահայկական հարցերում կար երկուստեք հետաքրքրություն»: Ասում են՝ տեսակետ կա, որ առաջիկայում զարգացումներ կլինեն Ղարաբաղում, նման հարց շոշափվե՞ց այդ հանդիպմանը։ «Փակ հանդիպում էր։ Ավելին, քան ասվել է, կարիք չեմ տեսնում»: Չար լեզուներն ասում են՝ հենց դա եք քննարկել։ «Հարցրեք չար լեզուներից»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Նավթի համաշխարհային գների հետ անկում են ապրում նաև գազի համաշխարհային գները: Միայն երեկ գազի գինը միջազգային բորսայում նվազել է 2,5 տոկոսով, իսկ նախորդ տարվա նոյեմբեր ամսվա հետ համեմատած՝ նվազել է 40-45 տոկոսով: Հետաքրքիր է՝ ինչպես է այս փոփոխություններին արձագանքելու Հայաստանի գազամատակարար «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը. երևի գազի գինը հունիսից բարձրացնելով»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Մարտի 11-ին ԱԱԾ-Ն հայտնել էր, որ ստացել է փաստական տվյալներ՝ ՀՀ քաղաքացիների պատվիրված սպանություններ նախապատրաստելու, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու եւ մի խումբ անձանց կողմից պահելու, կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ ՀՀ պետական սահմանը պարբերաբար հատելու վերաբերյալ: ԱԱԾ-ն հրապարակել էր, որ 2014թ. հունիսին Երեւան քաղաքի Գյուլբենկյան փողոցում հրազենից կրակոցներ են արձակվել զբոսանքի դուրս եկած թիրախավորված անձի ուղղությամբ, եւ, ահա, 6 տարի անց պարզվում է, որ այդ անձը եղել է Արսեն Չիչյանը՝ Բոդոլը, որը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց այդ տեղեկությունը՝ նշելով. «Այո, իմ դեպքն է»: Նկատենք, որ այս աղմկահարույց բացահայտման խմորը դեռ շատ ջուր կքաշի, եւ չի բացառվում, որ քրեական գործով ԱԱԾ-ն նաեւ պատասխանատվության կանչի «օրենքով գողերի»: Լուրեր կան, որ կարող է հարցաքննության հրավիրվել «օրենքով գող» 41-ամյա Արտյոմ Սարգսյանը, որը առավել հայտնի է Սարատովի Արտյոմ անունով, եւ էլի այլ «օրենքով գողեր»: Իհարկե, «Ժողովուրդ» օրաթերթը քրեական գործով մի շարք տեղեկությունների տիրապետում է, սակայն նախաքննությանը չխոչընդոտելու նկատառումներից ելնելով՝ այդ մասին առայժմ ոչինչ չենք հրապարակի, միայն հավելենք, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ-ն գտել է վարձու մարդասպանին, սակայն նա ազատության մեջ է: Չի բացառվում, որ վարձու մարդասպանը նախաքննական մարմնին հայտնել է այն, ինչ պետք է եղել, եւ այդ համագործակցության արդյունքում նրան ազատ են թողել»:


«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում հաճախ է խոսվում ուժային կառույցների փոփոխությունների, այնտեղ սպասվող խորքային ու բովանդակային ռեֆորմների մասին։ Անգամ պարբերաբար լուրեր են շրջանառվում այն մասին, որ Նիկոլ Փաշինյանին սատարող, բայց օտարերկրյա դրամաշնորհներից սնվող որոշ կառույցների ներկայացուցիչներն ամեն ջանք գործադրում են ուժային ոլորտներում լյուստրացիայի հասնելու համար։ Խոսքը մասնավորաբար ազգային անվտանգության ծառայությունում սպասվող լյուստրացիայի մասին է, որին Հայաստանում սպասում են շունչը պահած։ Նախօրեին այս թեմային ստիպված էր անդրադառնալ նաեւ ԱԱԾ-ն. «Թերություններ հայտնաբերելու դեպքում ձեռնարկվում են համապատասխան միջոցներ դրանք վերացնելու ուղղությամբ, ուստի ծառայությունում լյուստրացիա իրականացնելը գտնում ենք ոչ նպատակահարմար։ Միաժամանակ, անհրաժեշտ է նկատի ունենալ, որ լյուստրացիա կարող է իրականացվել միայն համապատասխան օրենքի առկայության դեպքում»: «Փաստ» թերթի տեղեկություններով, ոլորտի պատասխանատուները եւ համակարգի ողնաշարը կազմող կադրային սպաները սվիններով են ընդունել իշխանությունների կողմից ԱԱԾ-ում արմատական փոփոխություններ իրականացնելու գաղափարը, առավել եւս բավական կոշտ է եղել վերաբերմունքը լյուստրացիայի մասին շրջանառվող մտադրության նկատմամբ։ Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, համակարգի ներսում տեղի է ունեցել բավականին լուրջ քննարկում, եւ չի բացառվում, որ առաջիկայում նման քննարկում էլ լինի վարչապետի հետ։ Ըստ այդմ, Փաշինյանին առավել խորքային կներկայացվեն հարցի ռիսկային կողմերն ու դրանց հնարավոր վտանգավոր հետեւանքները»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Իմ ղեկավարության ժամանակ չէր կարող լիներ նման դեպք, որ այդքան մեծ գումարի սպառազինություն բերվեր, եւ դա լիներ անորակ»- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց հայտարարությանն այսպես արձագանքեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Փաշինյանը սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի ժամանակ մասնավորապես նշել էր. «Սերժ Սարգսյանի իշխանությունը 42 միլիոն դոլար տվել են, զենք են առել, էդ զենքը չի աշխատում, ընդհանրապես ոչ մի բանի պիտանի չի, մետաղի ջարդոն է, ընդամենը մետաղի ջարդոն։ Հիմա քրեական գործ է հարուցված, թող Սերժ Սարգսյանը գա, սրա պատասխանը տա»: Եվ, ահա, այս աղմկալի հայտարարությունից հետո «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանություն էր խնդրել նախկին նախարարից: «Ես այդ տեղեկությունը կարող եմ մեկնաբանել այն դեպքում, եթե իմանամ՝ ինչ սպառազինություն է, ինչ պայմաններում է ձեռք բերվել, երբ եւ որ վարչությունն է ներկրել: Զինված ուժերի զարգացման պլանը կազմվում է նախարարության եւ գլխավոր շտաբի կողմից, որին մասնակցություն ունեն մասնագիտացված վարչություններ, որոնց մեջ կան մասնագետներ, ովքեր լավ տիրապետում են սպառազինությանը, կարող են մասնակցել փորձարկումներին, ասել՝ սարքին է, թե սաքրին չէ: Չեմ կարծում՝ Սերժ Սարգսյանի կամ այլ նախագահի ժամանակահատվածում երբեւիցե որեւէ մեկը միտումնավոր կցանկանար խնդիր ունենալ սպառազինության հետ», – հայտարարեց Օհանյանը: Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այդ անորակ սպառազինությունը գնվել է Օհանյանի պաշտոնավարումից հետո»:


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե հայաստանյան իշխանությունները եւ նրանց դրսի «մեկենասները». բավականին լրջորեն են պատրաստվել արցախյան ընտրություններում հայաստանյան «համահունչ» զարգացումներ ապահովելու, իրենց «իդեաներին» համապատասխան թեկնածու ունենալու, Արցախում «քայլիստներ» պատրաստելու, իրավիճակը ապակայունացնելու համար։ Այդ ամենը կառուցվում էր Մասիս Մայիլյանի թեկնածության շուրջ: Սակայն Սամվել Բաբայանի միակցումը Մայիլյանի հետ փսորեց բաբելոնյան այդ աշտարակը: Ի դեպ, Արցախում այս օրերին հայաստանյան քննիչները` Դանիել Իոաննիսյանի «գլխավորությամբ», եվրոպական «ծրագրերի» շրջանակում «թրենինգներ» են անցկացնում արցախյան քննիչների հետ` ընտրությունների խախտումների մասով` արագ-օպերատիվ արձագանքելուն առնչվող: Իրականում թիրախում Արայիկ Հարությունյանն է, որի ընտրվելու շանսերն ամենամեծն են։ Դրանով փորձում են նրան «մոնիտորինգի» տակ պահել։ Մայիլյանի թիմի անդամներն արդեն իսկ հնչեցնում են հայտարարություններ` «այլոց փող բաժանելու մասին»»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Էջմիածնում կորոնավիրուսով վարակված հիվանդը, պարզվում է, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սեյրան Սարոյանի հարսի քեռու աղջկա նշանածի ծնողն է։ Իսկ արարողությանը, ավելի ճիշտ՝ «խոսքկապին», մոտ 50 մարդ է ներկա եղել։ Տեղեկությունները, որ Սարոյանի որդիներն ու հարսն էլ են ներկա գտնվել միջոցառմանը, չեն համապատասխանում իրականությանը։ Բանն այն է, որ միջոցառումը տեղի է ունեցել մարտի 8-ին, իսկ Սարոյանը գերդաստանի հետ Երեւանի վրացական ռեստորաններից մեկում նշելիս է եղել կանանց տոնը»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր է, ինչ Հայաստանում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները՝ մեծ հիվանդանոցներում մոնիտորինգ են անում, թե արդյոք Հայաստանը պատրա՞ստ է դիմակայել կորոնավիրուսին: Ի՞նչ եզրակացության եկան՝ հարցրինք հիվանդանոցներից մեկի պատասխանատուին։ «Գտան, որ մեծ ծավալով հիվանդների դեպքում ծանր կլինի, չենք կարողանա դիմագրավել, եթե չլինի ԱՀԿ-ի օգնությունը»: Ինչո՞ւ չեք կարող։ «Մահճակալների, դեղորայքի ծավալների խնդիր կա․․․ բուն էպիդեմիան սկսվելու դեպքում չի լինելու 2-4 դեպք, կարող են լինել 100-200-ից ավելի։ Որոշել ենք, որ հիվանդանոցներն արտակարգ իրավիճակի ռեժիմով են աշխատելու՝ ինչպես պատերազմների ժամանակ։ Վերապրոֆիլավորվելու ենք՝ պլանային հիվանդներ չենք ընդունելու, զբաղված ենք լինելու կորոնավիրուսով»: Բուժման ծախսերն ո՞վ է հոգալու։ «Պետությունը»:


«Փաստ» թերթը գրում է. «Տնտեսագետներն արդեն իսկ ահազանգում են, որ կորոնավիրուսը հնարավոր է գլոբալ տնտեսական ճգնաժամի հանգեցնի, գուցե ավելի ծանր, քան տեղի ունեցավ 2008 թվականին: Դրա նախանշաններն արդեն նկատելի են: Եվրոպական կենտրոնական բանկը 25 միլիարդ եվրո է հատկացրել եվրոպական երկրների տնտեսություններին աջակցելու համար: Հայաստանի դեպքում իրավիճակը դեռեւս հասկանալի չէ, քանի որ, ինչպես մասնագետներն են նշում, իրականում պետք է գնահատել, թե պետությունն ինչ ռեզերվներ ունի եւ ինչքանով կարող է դիմակայել հնարավոր ճգնաժամին՝ նվազագույն կորուստներով իրավիճակից դուրս գալու համար։ «Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, տնտեսական ռազմավարության գնահատման հարցերի ու պետության պահուստների վիճակը գնահատելու վերաբերյալ այս օրերին նախատեսվում է անցկացնել քննարկում եւ հասկանալ երկրի ընդհանուր պահուստային վիճակը եւ հավանական ռիսկերը՝ կապված կորոնավիրուսի պանդեմիայի հետ»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Կորոնավիրուսով վարակված նոր` 3 անձանց մասին հայտարարությունից հետո կրկին խուճապային տրամադրություններ են Հայաստանում ճիշտ այնպես, ինչպես մարտի 1-ին, երբ հայտարարվեց վարակով առաջին հիվանդի մասին: Ու դեռ այդ օրերից բարձրաձայնվեց պատկան մարմինների ոչ արդյունավետ աշխատանքի հարցը: Եվ որքան էլ պաշտոնական ամենաբարձր մակարդակով նրանք վստահեցնեն, թե աշխատում են արտակարգ ռեժիմով, կաշվից դուրս գալով, այնուամենայնիվ, իրավիճակը միանգամայն այլ է: Ու հիմա պարզվում է` Իտալիայից ժամանածներից որեւէ մեկը չի եղել պետության հոգածության կամ ուշադրության ներքո, նրանց ընդամենը Առողջապահական եւ աշխատանքի տեսչության աշխատակիցները գրանցել են իրենց մոտ եւ հորդորել տանից դուրս չգալ. անգամ թոքաբորբով հիվանդ քաղաքացուն չեն մեկուսացրել: Այս տեսչությունն ընդհանրապես քննադատության ամենամեծ բեռը պիտի կրի, քանի որ գործում են մակերեսային, աշխատանքի կազմակերպման ռեսուրս ու ռազմավարություն չունեն: Եւ ի՞նչ եղավ. պաշտոնական` տանը մնալու հորդորից հետո վարակված քաղաքացին տղայի նշանադրությունը կազմակերպեց, հյուրերի հետ շփվեց, եւ ողջ Էջմիածինն այսօր խուճապի մեջ է: Իհարկե, լավ կլիներ երեկվանից փակվեին նաեւ Էջմիածնի սահմանները, որպեսզի գոնե այդ քաղաքից վարակը չտարածվեր երկրով մեկ, բայց դեռ չի արվում դա: Պաշտոնական մարմինները` ի դեմս ՀՀ առողջապահության նախարարի, դեռ շարունակում են պնդել, թե իրավիճակն իրենց կողմից վերահսկելի է, սակայն վարակված կինն ինքն է վատ զգացել եւ դիմել բժշկի: Եթե չաներ, պաշտոնական մարմիններն այդպես էլ չէին իմանա վարակակրի մասին»:


«Իրատես» թերթը գրում է. «Առողջապահության նախարարությունը, ըստ երեւույթին, մի պահ շեղվել է ծխողների դեմ պայքարից ու որոշել Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից համաշխարհային համաճարակ հայտարարված կորոնավիրուսի հետքերով գնալ: Ինչ խոսք, ողջունելի է, որ նախարարությունում չեն բավարարվել վարչապետի առաջարկած երկու դեղատոմսով՝ «թու-թու-թու»-ով եւ «կորոնավիրուսն ո՞ւմ շունն է»-ով, ու 70-ից ավելի մարդ մեկուսացվել է զբոսաշրջային Ծաղկաձորում:  «Իրատեսի» տեղեկություններով՝ կորոնավիրուսով վարակված կինը, որ Հայաստան էր ժամանել Իտալիայից, եկել էր մասնակցելու տղայի նշանդրեքին: «Պարզ է, որ խնջույքի է մասնակցել, տասնյակից ավելի մարդկանց հետ է շփվել, վարսավիրանոց ու խանութ գնացել, հարեւանների հետ զրուցել եւ այլն»,- ասաց մեր զրուցակիցը: Այս պահին մեկուսացված քաղաքացիների մեծամասնությունը էջմիածնից է, որտեղ նախարարությունն իրականացրել է «Նշանդրեք» օպերացիան ու միանգամից 57 մարդու մեկուսացրել: Ըստ մեր ունեցած մեկ այլ տեղեկության, Ծաղկաձորում մեկուսացվածների մեջ նաեւ բժիշկ կա, ու չի բացառվում, որ նրա մոտ նույնպես կորոնավիրուս հայտնաբերվի: «Բժիշկը շտապօգնության ծառայությունից է: Նախորդ երկու օրերին ծառայության բրիգադների մեծ մասն օդանավակայանում է եղել, ինչի պատճառով մի շարք քաղաքացիների կանչն են ուշացրել: Ըստ երեւույթին, վերադառնալուց հետո մեքենաներն ու արտահագուստը նորմալ չեն ախտահանվել»,- հավելեց մեր զրուցակիցը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վերջերս մամուլում անընդհատ լուրեր են շրջանառվում ԵՊՀ ռեկտորի թեկնածու Աշոտ Սաղյանի ուշագրավ կլանային կապերի, «հայրենասիրական» գործունեության վերաբերյալ։ «Ժողովուրդ» օրաթերթին Սաղյանի մասին ուշագրավ տեղեկություններ հասան: Մասնավորապես, նա կարողության տեր է, եւ «Ժողովուրդ» օրաթերթը որոշեց պարզել, թե նրա նման համեստ եւ վարչական պաշտոն զբաղեցնող քիմիկոսին որտեղից այդքան կարողություն։ Եվ, ահա, պարզվում է՝ Ա. Սաղյանն արհեստավարժ գործունեություն է ծավալել, որի կոռուպցիոն բնույթի վերաբերյալ բացահայտումներ է արել նույնիսկ ՊՎԾ-ն։ Կոռուպցիոն սխեմայի իրականացման մասին մեզ մոտ առկա են կոնկրետ փաստեր, որոնցից պարզ են դառնում Ֆարմացիայի ինստիտուտի մատակարար կոնկրետ ընկերության՝ «Իմմունոֆարմի» հետ արատավոր կապն ու գործարքների հաջորդականությունը։ Այնպես որ, այս մարդու հնարավորությունները չպետք է զարմանք առաջացնեն։ Իհարկե, վերջինս ջանասիրաբար կժխտի ղարաբաղյան կլանի ներկայացուցիչ լինելու հանգամանքը, առանձին դեպքերում կուրանա իր ընկերներին՝ Բարսեղ Բեգլարյանին՝ Ֆլեշի Բարսեղին, եւ գեներալ Ավետիսյանին, նույնիսկ Ռ. Մարտիրոսյանին, կմոռանա Արցախը ծախելու վերաբերյալ իշխանությանն ուղղված մեղադրանքները, սակայն փաստերն ավելի քան խոսուն են եւ արժանահավատ։ Հ.Գ. Ի դեպ, խմբագրության տրամադրության տակ են նաեւ ԵՊՀ ռեկտորի այլ թեկնածուների կոռուպցիոն գործունեության վերաբերյալ նյութեր, որոնք անհրաժեշտության դեպքում եւս կհրապարակվեն»։


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Գյումրիում մարտի 5-ին ծեծի հետեւանքով մահացած կնոջ դեպքով կալանավորված 28-ամյա երիտասարդը մեղադրանքը չի ընդունում: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը: Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 1-ին (երկու կամ ավելի անձանց նկատմամբ) և 14-րդ (անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ) կետերով: Կալանավորված 28-ամյա տղամարդը նաեւ մինչ այս պահը հրաժարվում է ցուցմունք տալուց եւ նշանակված փորձաքննություններից: «Նաեւ հրաժարվել է արյան մեջ ալկոհոլի առկայության ստուգման փորձաքննությունից, այսինքն՝ դրա պատասխանն էլ դեռ չունենք: Իսկ անձին չենք կարող ստիպել, որպեսզի նման փորձաքննություն անցնի»,- պարզաբանեց Արեւիկ Խաչատրյանը: Արդյոք 43-ամյա կնոջն ու նրա 13-ամյա աղջկան ծեծի ենթարկած տղամարդու մայրը դեպքի պահին եղել է այդ բնակարանում՝ ՀԺ-ի հարցին՝ Խաչատրյանն ասաց՝ ոչ, հետո է եկել: «Մայրը դեպքի պահին տանը չի եղել: Դեպքից հետո է զանգահարել, մորը կանչել: Մայրն էլ եկել տեսել է, որ կինը մահացել է, տղան էլ կողքին նստած լացելիս է եղել»,- ասաց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետը: Տղամարդն այս պահին մեղադրանքը չի ընդունում, սակայն, հիշեցնենք, որ մարտի 5-ին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվությամբ նա խոստովանել էր, որ 43-ամյա կնոջն ու 13-ամյա աղջկան ինքն է ծեծել: Դեպքի հետ կապված հանգամանքները, նաեւ ահազանգերը ստուգելու նպատակով ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ ծառայողական քննություն է սկսվել, որն ավարտական փուլում է: Քննության արդյունքում պարզվել է, որ ոստիկանությունը բռնության վերաբերյալ ահազանգեր նախկինում այդ հասցեից չի ստացել: Ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը խորհրդարանի վավերացմանն է ներկայացրել ՀՀ կառավարության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքված հերթական վարկային ծրագիրը, որով Հայաստանը ստանալու է 13 մլն 400 հազար եվրոյի վարկ: Այս միջոցներով հավելյալ վերանորոգվելու է 61 կմ երկարության ավտոճանապարհ: Կառավարությունը կարծում է, որ ծրագրի իրականացումը նշանակալի ազդեցություն կունենա ՀՀ տնտեսության զարգացման և բնակչության սոցիալական վիճակի բարելավման վրա»:


«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է . «Հայաստանը ոչ միայն կարագ ներմուծող, այլեւ արտադրող եւ արտահանող երկիր է: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի՝ կարագի ապրանքային շուկայում ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 2018 թ. Հայաստանում արտադրվել է մոտ 683 տոննա կարագ (1կգ-ի 2,327 դրամ ինքնարժեքով) 29 ընկերության կողմից: 3 ամենախոշոր կարագ արտադրող ընկերության մասնաբաժինը ընդհանուր կարագի արտադրության մեջ 68 տոկոս է կազմել: Հանձնաժողովը նաեւ 2018 եւ 2019 թթ. հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածներում արտադրված կարագի համեմատական վերլուծություն է արել: Պարզվել է, որ 2019 թ. դիտարկվող ժամանակահատվածում արտադրված կարագի ծավալը մոտ 46 տոկոսով գերազանցել է նախորդող ժամանակահատվածի նույն ցուցանիշը, ինչն ուղեկցվել է նաեւ կարագ արտադրող ընկերությունների թվի ավելացմամբ (28-ից հասնելով 30-ի): Հայաստանից կարագի արտահանման ծավալների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ 2018 թ. արտահանվել է մոտ 16 տոննա կարագ՝ 40 797 հազար դրամ մաքսային արժեքով (1 կգ կարագի միջին 2 522 դրամ մաքսային արժեքով): Եվ այդ արտահանումն արել է 3 ընկերություն: 2018 եւ 2019 թթ. հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածներում Հայաստանից արտահանված կարագի համեմատական վերլուծության համաձայն, արտահանված կարագի ծավալները մոտ 4 անգամ ավելացել են՝ կազմելով 52 տոննա, ինչն ուղեկցվել է արտահանված կարագի 1 կիլոգրամի մաքսային արժեքի մոտ 3 տոկոս կրճատմամբ: Բացի այդ, ավելացել է նաեւ կարագի արտահանում իրականացնող ընկերությունների թիվը (3-ից՝ 5): 2018 թ. կարագի արտահանման մասով Հայաստանի գլխավոր գործընկերը Ռուսաստանն է, որին պատկանում է արտահանված կարագի 98 տոկոսը»:


 


 


 


 


 


 


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/62205

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel