Վրաստանում Արձակուրդները կերկարաձգվեն

Կորոնավիրուսի հարցով միջգերատեսչական խորհրդի որոշման համաձայն՝ Վրաստանում ուսումնական հաստատություններում արձակուրդները երկարաձգվել են մինչև ապրիլի 1-ը: Այս մասին հաղորդում է Վրաստանի կառավարության լրատվական ծառայությունը:


«Վարչապետի գլխավորությամբ կորոնավիրուսի հարցերով միջգերատեսչական համակարգող խորհուրդն անցկացրեց հերթական հանդիպումը:


Այսօր խորհրդի անդամները նոր որոշումներ են կայացրել երկրում կորոնավիրուսի տարածմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում.


Ամբողջ Վրաստանում կրթական հաստատություններում հայտարարված արձակուրդները կերկարացվեն մինչև ապրիլի 1-ը: Այս ժամանակահատվածում վարձատրության հարցը կլուծվի համապատասխան պետական ​​ծրագրի համաձայն:
Պարտադիր զինվորական ծառայության գարնանային զորակոչը կհետաձգվի մինչև ապրիլի 13-ը», — ասվում է հայտարարության մեջ, գրում է aliq.ge-ն:


Հիշեցնենք՝ Վրաստանում կրթական հաստատություններում արձակուրդները մարտի 9-ի փոխարեն սկսվեցին մարտի 2-ից և պետք է տևեին մինչև մարտի 16-ը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/62119