Ոչ մարտական կորուստ Ադրբեջանի ԶՈւ-ում. «Ռազմինֆո»

Մարտի 11-ին սոցցանցերի ադրբեջանական գրառումներից հայտնի դարձավ, որ մահացել է Ադրբեջանի զինված ուժերի փոխգնդապետ Անար Քյարիմովը (Anar Kərimov), հայտնում է ՌազմԻնֆոն։


Մահվան պատճառն ու հանգամաներքները սկզբնաղբյուր գրառման մեջ չէր նշվում։ Ավելի ուշ Ադրբեջանի ՊՆ֊ն հայտնեց, որ փոխգնդապետ Քյարիմովը մահացել է մարտի 10-ին՝ լյարդի ցիռոզից։


2020թ․ հունվարի 1-ից մինչ օրս Ռազմինֆոյին բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների 14 կորուստ։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/62118