Ադրբեջանի զինված ուժերի արձակած կրակոցի հետևանքով զոհվել է հայաստանցի պայմանագրային զինծառայող Զոհրաբ Գրիգորիի Սիանոսյանը: Այս մասին հայտնում են ՊՆ-ի մամուլի ծառայությունից:
Մարտի 10-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, հարավարևմտյան հատվածում տեղակայված ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Զոհրաբ Գրիգորիի Սիանոսյանը (ծնվ. 1984թ., Արարատի զ/կ):
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/62035