Ադրբեջանում կորոնավիրուսի պատճառով չեղարկվել է Նովրուզի տոնակատարությունը

Ադրբեջանում չեղարկվել են մարտին Բաքվում եւ երկրի մարզերում Նովրուզ բայրամի համար նախատեսված ավանդական տոնական միջոցառումները:


Այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները` վկայակոչելով նախարարների կաբինետին կից օպերատիվ շտաբը:


Շտաբը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ խորհրդակցության հիման վրա, խորհուրդ է տալիս տարբեր կառույցների եւ կազմակերպությունների կողմից բոլոր հասարակական միջոցառումները տեղափոխել այլ ժամանակ:


Ադրբեջանում այս պահին գրանցվել է կորոնավիրուսով հիվանդացության 11 դեպք:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/62032