ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց՝ Քոչարյանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժման գտնվելու պատճառով։
Հաջորդ դատական նիստը նշանակվել է մարտի 17-ին ժամը՝ 13։00-ին։
Ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, որ մարտի 7-ի երեկոյան երկրորդ նախագահին տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն՝ արյան ճնշման կտրուկ տատանման և ինքնազգացողության վատացման պատճառով։ Հաջորդ օրը Քոչարյանին «Նաիրի» ԲԿ֊ից տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ նա պետք է մի քանի օր ստացիոնար բուժում ստանա։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/62016