Խոակին Կապարոսը՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել իսպանացի 64-ամյա հայտնի մասնագետ Խոակին Կապարոսը:


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից հայտնում են, որ պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2021 թ. նոյեմբերի 30-ը:


Խոակին Կապարոսը ծնվել է 1955 թվականի հոկտեմբերի 15-ին՝ իսպանական Ուտրետա քաղաքում։


Հայտնի է Բիլբաոյի «Ատլետիկում», «Դեպորտիվոյում» և հատկապես «Սևիլյայում» մարզչական աշխատանքով: «Սևիլյա» ֆուտբոլային ակումբի ղեկին ամենաշատ հանդիպումներ անցկացրած մարզիչն է։


2019 թվականին Կապարոսը Սևիլյայի նահանգի կողմից պարգևատրվել է Ոսկե մեդալով։



Խոակին Կապարոսի մարզչական կարիերան


 Սան Խոսե Օբրերո (Իսպանիա) – 1981-1984


Կամպիլյո (Իսպանիա) – 1984-1986


Մոտիլյա (Իսպանիա) – 1986-1989


Կաստիլե-Լա Մանչա (Իսպանիա) – 1989-1990


Խիմնաստիկո Ալկասար (Իսպանիա) – 1990-1992


Կոնկենսե (Իսպանիա) – 1992-1993


Մանսանարես (Իսպանիա) – 1994-1995


Մորալո (Իսպանիա) – 1995-1996


Ռեկրեատիվո (Իսպանիա) – 1996-1999


Անդալուսիա (Իսպանիա) – 1998-2000


Վիլյառեալ (Իսպանիա) – 1999


Սևիլյա (Իսպանիա) – 2000-2005


Դեպորտիվո Լա Կորունյա (Իսպանիա) – 2005-2007


Աթլետիկ Բիլբաո (Իսպանիա) – 2007-2011


Նյուշատել Քսամաքս (Շվեցարիա) – 2011


Մալյորկա (Իսպանիա) – 2011-2013


Լևանտե (Իսպանիա) – 2013-2014


Գրանադա (Իսպանիա) – 2014-2015


Օսասունա (Իսպանիա) – 2016-2017


Ալ Ահլի (Կատար) – 2017


Սևիլյա (ԺՊ) (Իսպանիա) – 2018


Սևիլյա (ԺՊ) (Իսպանիա) – 2019


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/61998