Մոսկվայում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները թույլ տվեցին տերություններին հետ քաշվել պատերազմի շեմից:
Հոդվածում նշվում է, որ ինչպես Լիբիայում, Սիրիայում՝ Մոսկվան ու Անկարան աջակցում են քաղաքացիական պատերազմի տարբեր մասնակիցների: Իդլիբում՝ Թուրքիան աջակցում է մի շարք գրոհային ջոկատների, իսկ Մոսկվան օգնում է Բաշար Ասադին հետ գրավել սիրիական հողի ամեն մի մետրը:
Նշվում է, որ Էրդողանը մտահոգված է սիրիացի միլիոնավոր փախստականներով, որոնք կուտակվել են սահմանին, ինչպես նաև այն հանգամանքով, որ թշնամի պետությունը կարող է իր հենակետերը տեղակայել սահմանին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/61995