Ամբողջ Իտալիայում կարանտին է սահմանվել

Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպե Կոնտեն ստորագրել է դեկրետ, համաձայն որի, կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու նպատակով, սահմանափակվում է բնակչության տեղաշարժը երկրի ամբողջ տարածքում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:


Խոսքը, մասնավորապես, վերաբերում է առանց հարգելի պատճառների տեղափոխությունների արգելքին: Դրանց թվին են դասվում աշխատանքային կամ ընտանեկան անրաժեշտությունը, ինչպես նաև  առողջական վիճակով պայմանավորված տեղափոխությունները: 


Բացի այս, դադարեցվում են մարզական բոլոր մրցումները, այդ թվում և ֆուտբոլի ազգային առաջնությունը: Արգելվում են ցանկացած խմբային հանդիպումներ, բոլոր ժամանացային հիմարկությունները՝ թանգարանները, թատրոններն ու կինոթատրոնները փակվում են, ինչպես նաև սահմանափակվում են առևտրային կենտրոնների, ռեստորանների և հասարակական սննդի այլ կետերի աշխատանքները:


Մինչև ապրիլի 3-ը փակ կմնան բոլոր ուսումնական հաստատությունները:


VERELQ-ը հիշեցնում է, որ վերջին տվյալների համաձայն՝ Իտալիայում ախտահարվածների ընդհանուր թիվը գերազանցել է 9 հազարը: Ավելի քան 700 մարդ բուժվել է, 463 մարդ մահացել: 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/61976