Քաղաքագետ. Թուրքերն երազում են վերականգնել իրենց պատմական սահմանները

Թուրքերը հայտարարում են, որ չեն ցանկանում Իդլիբը գրավել, սակայն կան թուրք քաղաքական գործիչներ, ովքեր այլ բան են հայտարարում, որ սիրիական հողերը ժամանակին Թուրքիայի մաս են կազմել: Թուրքերն երազում են վերականգնել իրենց պատմական սահմանները: Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը:


Նա նշել է, որ Էրդողանը մի բան է հայտարարում, մեկ այլ բան՝մտածում, իսկ անում՝երրորդ բանը:


Ըստ նրա, թուրքերը սուվերեն Սիրիայի տարածքում անօրինական են գտնվում: Նրա խոսքով, Թուրքիայի գործողությունները Սիրիայում բնութագրվում են, որպես ագրեսիա և օկուպացիա:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/61967