Ինձ ապահով եմ զգում. Տուսկը պատասխանեց Փաշինյանի՝ կորոնավիրուսի վերաբերյալ կատակին

Բրյուսել այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 9-ին հանդիպեց Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Դոնալդ Տուսկի հետ։


Հանդիպումը սկսկվեց փոխադարձ կատակներով: Վարչապետ Փաշինյանը հարցրեց Տուսկին՝ արդյոք կորոնավիրուսով պայմնավորված արժե պաշտոնական ձեռքսեղմում իրականացնել, որին ի պտասխան Տուսկը կատակեց. «Ես Ձեզանից չեմ վախենում և ինձ ապահով եմ զգում»:


Նշենք, որ մինչ այդ Փաշինյանը եվրոպական խորհրդում հանդիպեց Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ՝ առանց ձեռքսեղմումի պաշտոնական արարողության:


Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ


ԵԺԿ գրասենյակում հանդիպման ժամանակ Տուսկը նշեց, որ Հայաստանի հետ իրեն ավանդական բարեկամությունն է կապում: «Ոչ միայն Ձեզ, այլև Հայաստանի հետ մեզ ավանդական բարեկամությունն է կապում: Կարող եք հույս դնել ինձ վրա` իմ նոր պաշտոնում», - ասաց նա:


Այնուհետև ավարտվեց հանդիպման պաշտոնական մասն ու լրագրողներին դուրս հրավիրեցին հանդիպման սենյակից:


Բրյուսել այցի շրջանակում Հայաստանի վարչապետը հանդիպելու է նաև Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի հետ։ Այդ հանդիպումից հետո Հայաստանի պատվիրակությունն մարտի 9-ի երեկոյան կվերադառնա Երևան:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/61956