Երևանի ընդհանուր իրավասության դատարանը գործարար Սամվել Մայրապետյանին կալանավորելու որոշում կայացրեց։
VERELQ-ը հիշեցնում է, որ մարտի 3-ին Սամվել Մայրապետյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նույն օրը նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց անձնական երաշխավորությունը վերացվել է, և ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` Ս. Մայրապետյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Նաև քննիչի կողմից որոշում է կայացվել որպես անձնական երաշխավորություն մուծված գումարը պետական եկամուտ դարձնելու մասին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/61947