ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը կանչվել է հարցաքննության։ Այս մասին նա տեղեկացրել է Facebook-ի իր էջում:
«Արդեն մի տեսակ վատ էի զգում, որ ոչ մի գործով չեմ անցնում: Ծանուցագիրն ուշ եմ ստացել, ուստի հիմա եմ ներկայանում հարցաքննության: Գործի մասին դեռևս ոչինչ չգիտեմ:
Ավելի ուշ կտեղեկացնեմ, թե ինչ քրեական գործի մասին է խոսքը և ինչ կապ ունեմ ես այդ գործի հետ», - գրել է նա՝ հրապարակելով ծանուցագիրը։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/61907