Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 12-ի: Այս մասին հատուկ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Թբիլիսիի Ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբաիան:
Նա հաստատել է, որ վարակվածներից մեկը Վրաստանի հիվանդութունների վերահսկման կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեի տղան՝ Նիկոլոզ Գամկղրելիձեն է:
Այս պահի դրությամբ, մեկուսացված պալատներում 46 հիվանդ շարունակում է բուժումը: 17 հիվանդի հետ կապված պատասխանը կլինի ժամեր անց: Կորոնավիրով վարակված 10 պացիենտից 9-ի առողջական վիճակը բավարար է, մեկինը՝ կայուն ծանր:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/61887