Տեղի կունենա Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ՊՆ ղեկավարների եռակողմ հանդիպում

Այս տարի տեղի կունենա Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպում: Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:


Նշվում է, որ հանդիպումը կանցկացվի Վրաստանում:


Բաքու կատարած պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Գարիբաշվիլին իր ադրբեջանցի պաշտոնակից Զաքիր Հասանովի հետ քննարկել են նաև եռակողմ հանդիպման կազմակերպման հարցը:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/61875