Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսի կասկածով նախորդ օրը Հայաստանի Հանրապետություն ուղարկված երկու քաղաքացիների փորձանմուշների լաբորատոր արդյունքները տրվել են բացասական:
«Հորդորում ենք բնակչությանը չճշտված տվյալներ չհրապարակել ու ապատեղեկատվություն չտարածել: Կոչ ենք անում կեղծ լուրերից խուսափելու համար հետևել պաշտոնական լրահոսի՝ պահպանելով վարակի տարածումը կանխարգելող՝ առողջապահության նախարարության կողմից առաջարկված միջոցները»,- ասված է կառույցի հաղորդագրության մեջ։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/61853