Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է՝ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակության հետ:
Նախարարը, ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով վրաց ժողովրդին՝ միջազգային կազմակերպություններում Ադրբեջանին սատարելու և նրա «տարածքային ամբողջականության» ճանաչման համար, ընդգծել է, որ Ադրբեջանը նույնպես ճանաչում և աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը:
Ղարիբաշվիլին գոհունակություն հայտնելով Ադրբեջան այցի կապակցությամբ, ընդգծել է, որ սա հանդիսանում է մեր երկրների միջև համագործակցության բարձր մակարդակի հստակ օրինակը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/61812