Թեհրանում գրանցվել է կորոնավիրուսի հետեւանքով առաջին զոհը: Այս մասին գհայտնում է «Արեւելք»-ը՝ հղում անելով Թեհրանի իր աղբյուրներին:
Լրատվականի փոխանցմամբ, մահացողը հայուհի է՝ Էլսիկ Մասիհի անունով. 85 տարեկան է, եւ մեկ շաբաթ առաջ է տեղափոխվել հիվանդանոց։
Նշվում է նաեւ, որ հայուհին տեղափոխվել էր Թեհրանի «Մասիհ Դանեշվար» հիվանդանոց, որը համարվում է կորոնավիրուսի բուժման գլխավոր հիվանդանոցներից մեկը:
Նշենք, որ Իրանում մոտ 100-ի հասնող դեպքեր կան, սակայն դրանք չեն գրանցվել մայրաքաղաքի տարածքում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/61806