Ադրբեջանական սահմանապահ զորքերը Տավուշի հատվածում դիմել են սադրիչ գործողությունների. ՊՆ

Ադրբեջանական սահմանապահ զորքերի ստորաբաժանումները ՀՀ Տավուշի հատվածում այսօր կրկին դիմել են սադրիչ գործողությունների։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:


«Արդեն մի քանի օր է նույն ուղղությամբ ադրբեջանական սահմանապահ ստորաբաժանումները կրակում են մեծ տրամաչափի գնդացիրներից։ ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումները, որպես կանոն դրսևորում են զսպվածություն, սակայն թիրախային կրակոցները անպատասխան չեն մնալու։


Այս սադրանքների և դրանց բոլոր հետևանքների ողջ պատասխանատվությունը մնալու է ադրբեջանական կողմի վրա»,- գրել է նա։


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/61797