Իրավիճակը երկրում վերահսկելի է. Արսեն Թորոսյանը կորոնավիրուսի մասին (տեսանյութ)

Հունվարից սկսած մինչևս օրս Հայաստանում կատրվել է կորոնավիուսի կասկածով 162 նմուշառում, որոնցից միայն մեկ դեպքով է եղել դրական պատասխան: Այդ պացիետի կինը ևս մեկ անգամ հետազոտվել է ու նրա մոտ հիվանդություն չի հայտնաբերվել: Այս մասին կառավարության մարտի 5-ի նիստում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:


Արսեն Թորոսյանի խոսքով, Ծաղկաձորում մեկուսացված 31 քաղաքացիների ինքնազգացողությունը ևս լավ է: «Իրեն լավ է զգում նաև պացիենտը, որի մոտ հայտնաբրվել էր կորոնավիրուս: Կրկին հետազոտվել է նրա կինը, որի մոտ կրկին հերքվել է հիվանդության առկայությունը: Մեկուսացման օրվանից Տեսնում ենք, որ այդ հիվանդությունը շատ վարակիչ չէ և համատեղ ապրող մարդկանց մոտ այն, հնարավոր է, չհայտնաբերվի: Ամեն ինչ վերահսկելի է և հանրապետությունը կարող է իր բնականոն կյանքով ապրել», - ասաց նա՝ հավելելով, որ իրավիճակը բարելավվում է նաև Չինաստանում և երկու-երեք շաբաթ հետո պետք է անդրադառնալ այդ երկրի հետ հաղորդակցությունում կիրառված սահմանափակումներին:


Նրա խոսքով, թեև իրավիճակը բարելավվում է Չինաստանում, սակայն աշխարհի այլ կետերում է այն բարդանում: «Խոսքը Հարավային Կորեայի, Իրանի ու Իտալիայի մասին է: Արդեն մի քանի հարյուր դեպքեր են արձանագրվել Ֆրնասիայում, Իսպանիայում և Գերմանիայում: Իրավիճակը կայուն է Վրաստանում և Ռուսաստանում: Ակնկալվում է, որ նշածս պետություններում երկու-երեք շաբաթից կանցնեն հիվանդությունների պիկը և նկատելի կլինի նվազում: Եթե իրավիճակն այդպես զարգանա, մենք ևս պետք է երկու-երեք շաբաթից անդրադառնանք մեր բոլոր սահմնափակող միջոցներին, այդ թվում Չինաստանի հետ», - ասաց Թորոսյանը:


Իր հերթին Տարածքային կառավարման ու ենթակառուցվածների նախարար Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ Իրանի հետ սահմնափակումներով պայմանավորված Հայստանում բիտումի պակաս է զգացվում: «Մեզ մոտ արդեն սկսվում են ճանապարհաշինական աշխատանքները և դրա կարիք կա: Սա պետք է քննարկենք», - ասաց Պապիկյանը, որին բարձրացրած խնդրին արձագանքեց Փաշինյանը. «Այո, անպայման քննարկեք»:



 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/61728