Ռազմական փորձագետ.ՌԴ-ի նպատակն՝Իդլիբը մաքրել ծայրահեղականներից ու թուրքական զորքերից

Թուրքիան զորքեր մտցնելով Իդլիբ մի քանի նպատակ էր հետապնդում: Դրանց թվում են նավթագազային ռեսուրսների նկատմամբ հսկողություն, ինչպես նաև ազդեցություն Սիրիայի ներքաղաքական իրավիճակի վրա: Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը:


Նա նշել է, որ Իդլիբը մոտ է գտնվում Միջերկրական ծովին և Անկարան ցանկանում է ամրապնդվել այդ ծովի արևելյան հատվածում:


Ըստ նրա, Իդլիբով են անցնում Սիրիայի համար կենսական նշանակության տրանսպորտային ուղիները՝դրանք արգելափակելով Անկարան կկարողանա ազդել այդ երկրի տնտեսության վրա:


Փորձագետի խոսքով, ՌԴ-ն ցանկանում է Իդլիբը մաքրել ծայրահեղականներից ու թուրքական զորքերից:


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/61722