Թավշյա հեղափոխության մասին պատմող «Ես մենակ չեմ» ֆիլմը կցուցադրվի ԱՄՆ-ի կինոթատրոններում

Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխության մասին պատմող «Ես մենակ չեմ» ֆիլմն ԱՄՆ կինոթատրոններում էկրան կբարձրանա ապրիլի 10-ից:


Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել System of a down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը, ով ֆիլմի երաժշտության հեղինակն է:


Սերժ Թանկյանը Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմանը կից հրապարակել է նաև ֆիլմի թրեյլերը:


Ապրիլի 10-ին ֆիլմը կցուցադրվի Լոս Անջելեսում, ապրիլի 17-ին Նյու Յորքում և Ֆրեզնոյում, իսկ ապրիլի 24-ին՝ Վաշինգտոնում, Բոստոնում և այլ վայրերում:


«Ես մենակ չեմ» ֆիլմի պրեմիերան կայացել է սեպտեմբերի 7-ին Տորոնտոյում: Այն մրցանակի է արժանացել Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում: Ֆիլմի ռեժիսորը Կարին Հովհաննիսյանն է:



 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/61713