Մարտի 4-ին հերթական կրակոցներն են հնչել Երևանում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com կայքը, ժամը 18:30-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստավել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի: Աղբյուրի տեղեկություններով՝ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Բուռնազյան 69 հասցեից:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը: Ավտոտնակի մեջ հայտնաբերվել են արնանման հետքեր:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/61710