Մամուլ. Սերժ Սարգսյանին ապրիլյանի հանձնաժողով կհրավիրեն մինչև ապրիլի սկիզբ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Փաստ» թերթը գրում է. «Մոտ մեկ տարի է, ինչ ԱԺ-ում գործում է 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողով, որտեղ այս մեկ տարվա ընթացքում հրավիրվել են մեծ թվով զինվորականներ եւ բարձրաստիճան նախկին ու ներկա պաշտոնյաներ, որոնք պատասխանել են հանձնաժողովին հետաքրքրող հարցերին։ Այս հանձնաժողովի աշխատանքների հետ կապված հանրային կարծիքը, մեղմ ասած, միանշանակ չէ. մի կողմից՝ հանրությանը միանշանակ հուզում է, թե, ի վերջո, թերացե՞լ են արդյոք 2016-ին ՀՀ իշխանությունները, կամ եղե՞լ են լուրջ բացթողումներ ու թերացումներ։ Մյուս կողմից՝ քիչ չեն տեսակետները, որ այս քննիչ հանձնաժողովի գործողությունները ոչ այնքան մասնագիտական ուղղվածություն ունեն, որքան քաղաքական։ Այս օրերին էլ տարբեր տեղեկություններ են շրջանառվում այս կամ այն պաշտոնյային հանձնաժողով հրավիրելու մասին: «Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, որ նախատեսվում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին հանձնաժողով հրավիրել մինչեւ ապրիլի սկիզբ, իսկ քննարկումը, բնականաբար, անցկացնել փակ ռեժիմով։ Երրորդ նախագահին հանձնաժողով հրավիրելու մասին, ի դեպ, քանիցս հայտարարել է նաեւ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Սակայն ուշագրավ են ստացվող տեղեկությունները, որ իշխանությունները պլանավորում են Սերժ Սարգսյանին հանձնաժողով հրավիրել հենց ապրիլի սկզբին»:


«168 ժամ» թերթը գրում է. «Այս շաբաթ Ազգային ժողովը սկսել է քննարկել օրենսդրական փաթեթ, որ համընդհանուր ընկալմամբ անվանում են վեթինգ և անցումային արդարադատություն։ Վեթինգի տարրեր պարունակող օրինագիծը «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծն էր, որի քննարկումն ավարտվեց երեկ, իսկ անցումային արդարադատությունը վերաբերում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրինագծին, որի քննարկումը սկսվեց երեկ։ Սրանք ընդհանուր առմամբ հեղափոխական գործիքակազմին վերաբերող օրենքներ են, որոնց ընդունման դեպքում բավարարվելու են արդեն երկու տարի հանրության ականջը շոյող կարգախոսներով սնված ցածր կարգի պահանջմունքները՝ «նախկիններին բռնելու, ունեզրկելու, դատելու, թալանը վերադարձնելու» մոտիվներով։ Առաջին հայացքից հեղափոխություն ունեցած երկրում սա հնարավոր կլիներ նորմալ համարել, քանի որ բոլոր հեղափոխականներն էլ իշխանության գալուց հետո իրականացնում են պոպուլիստական խոստումները և բավարարում են նախկին իշխանությունների նկատմամբ հանրության մեջ եղած ատելության պահանջմունքները։


Բայց Հայաստանի դեպքում իրավիճակն այնքան էլ միարժեք չէ։ Խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հեղափոխական ճանապարհով իշխանության գալով՝ պահպանեց նախկին իշխանության ստեղծած բոլոր այն ինստիտուտներն ու կառուցակարգերը, որոնցով և որոնց մեջ ինքը շատ հարմարավետ է զգում ու բավարարում է անսահման իշխանություն ունենալու սեփական պահանջմունքը։ Դրա ամենավառ վկայությունը սուպերվարչապետական համակարգն է, որի ամենաանխնա քննադատը ժամանակին հենց ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանն էր, ով այսօր, սակայն, որպես վարչապետ՝ ամբողջությամբ վայելում է դրա ընձեռած գործնական անսահման իշխանության հնարավորությունները։ Ու ստացվում է, որ հեղափոխական ճանապարհով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն ընտրովի մոտեցում է ցուցաբերում հեղափոխական գործիքակազմի նկատմամբ՝ մազաչափ անգամ չի դիպչում այն ամենին, ինչն իրեն իշխանություն ու հարմարավետություն է ապահովում, սակայն հեղափոխականություն է դրսևորում այն հարցերում, որոնք բավարարելու են լայն մասսաների ստորին բնազդային պահանջմունքները։ Սա երկակի ստանդարտների դրսևորման ցցուն օրինակ է, որը, սակայն, Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության համար ոչ թե բացառություն է, այլ օրինաչափություն։ Երկակի ստանդարտներով կառավարումը դարձել է Փաշինյանի իշխանության հիմնական գաղափարական-մեթոդոլոգիական հիմքը, ինչի շնորհիվ նրան առայժմ հաջողվում է պահպանել «հեղափոխական բռնապետի» կարգավիճակը։ Սուպերվարչապետական համակարգը բռնապետական էր համարում հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավորներ Վարդևան Գրիգորյանը, Հովիկ Աղազարյանը և Միքայել Մելքումյանը առաջարկում են փոփոխություն կատարել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում և հնարավորություն տալ պատգամավորական թոշակ ստանալ Գերագույն խորհրդի այն պատգամավորներին, ովքեր այդ պաշտոնը զբաղեցրել են հինգ տարուց պակաս ժամանակ: Նրանք իրենց այս առաջարկը հիմնավորում են նաև այն հանգամանքով, որ այս տարվա մայիսին լրանում է Գերագույն խորհրդի կազմավորման 30-ամյակը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունում քննարկել են, որ սահմանադրական հանրաքվեի ձախողումը պարտադիր հետեւանքներ է ունենալու քաղաքական թիմի համար՝ կառավարության կազմի հիմնովին փոփոխությունից սկսած, վերջացրած պատգամավորների մանդատներ վայր դնելով։ Իշխանության մեր աղբյուրն ասաց, որ նշաձող է սահմանվել․ եթե իշխանությանը չհաջողվի գոնե 500 հազար ձայն հավաքել, ապա ամեն մեկն իր մաշկի վրա զգալու է դրա «հետեւանքները»։ Իսկ եթե հավաքեք 650 հազար եւ ավելի, ի՞նչ է լինելու։ «Մարդ ենք ուտելու»,- իբրեւ թե կատակեց մեր աղբյուրը, հետո լրջանալով բացատրեց, որ անխնա գործողություններ կսկսեն իշխանության ընդդիմախոսների նկատմամբ՝ իրենց քննադատող ԶԼՄ-ներից սկսած, վերջացրած քաղաքական գործիչներով, հատկապես՝ արմատական։ Հարցրինք՝ իսկ ի՞նչ են անում, որ չձախողեն հանրաքվեն, ակտիվ քարոզչություն էլ կարծես թե չի ընթանում։ «Մի երկու օր կհանդիպենք, կասենք՝ եթե չեք ուզում «այո»-ն հաղթի, ուրեմն պատրաստ եղեք, որ նախկինները հետ են գալու, ու մարդիկ սարսափած կգնան «այո»-ին կողմ կքվեարկեն»։


«Փաստ» թերթը գրում է. «Սահմանադրական հանրաքվեի համար ընտրական հանձնաժողովների ձեւավորումից հետո որոշ շրջանակներ ակտիվ շրջանառության մեջ դրեցին տեղեկություններ, որ եւ՛ «Այո»-ի, եւ՛ «Ոչ»-ի շտաբների կողմից առաջադրված հանձնաժողովականների մեջ մեծ թիվ են կազմում, այսպես կոչված, «նախկինները», այսինքն՝ ՀՀԿ-ականներ, ՀՅԴ-ականներ, որոնք նախկինում եւս եղել են հանձնաժողովի անդամ, նախագահ, քարտուղար: Սակայն ուշագրավ է այս թեմային անդրադարձողների շրջանակը. խոսքը իշխանամերձ սատելիտների խմբի մասին է, որը նաեւ իշխանություններին է «քննադատում» «Այո»-ի կողմից այդպիսի թեկնածուներ առաջադրելու համար: Սրան զուգահեռ՝ ժամանակ առ ժամանակ «տեղեկություններ» են նետվում ինչ-որ տեղերում «Ոչ»-ի կողմից իբր գումար բաժանելու կամ խոստանալու մասին: Ի դեպ, այս «տեղեկությունների» բացահայտման համար հենց «Ոչ»-ի շտաբն է դիմել իրավապահներին: Կան տեղեկություններ, որ իրականում նման «լուրերի» տարածումն ու հանձնաժողովականների թեմայի շահարկումը պատահական չեն. սրանով իշխանությունները մի քանի հարց են լուծում: Նախ՝ եթե հանրաքվեն տապալվի, ինչը նաեւ իշխանության ներսում են շատ հավանական համարում, այդ դեպքում առավել հստակ մեղավորներ կլինեն՝ «նախկինների մնացուկ» հանձնաժողովականները եւ «փող վերցնողները»: Մյուս կողմից՝ եթե ընդդիմադիր ուժերի կողմից բացահայտվեն ընտրական խախտումներ, էլի մեղավորը կլինեն նույն «նախկինների մնացուկ» հանձնաժողովականները, ու հենց նրանք էլ կդառնան քավության նոխազ»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ՀԱԿ-ը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի շտաբին է ներկայացրել տեղամասային ընտրական հանձնաժողովում աշխատելու լիցենզիա ունեցող 1285 անձանց ցուցակ, սակայն ՏԸՀ կազմում ներառվել է նրանցից ընդամենը 179-ը: Հանձնաժողովները «Այո»-ի կողմից հիմնականում համալրվել են նախկին իշխանությունը ներկայացնող ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի և ՕԵԿ-ի ներկայացուցիչներով, ովքեր ընտրություններում կեղծարարության մեծ փորձ ունեն: ՀԱԿ իրավական հարցերով պատասխանատու Արմեն Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց համար նման մոտեցումը այնքան էլ հասկանալի չէ, և կոչ է արել «Այո»-ի շտաբին փոխել հանրաքվեի կազմակերպչական աշխատանքների նկատմամբ ունեցած ներկա վերաբերմունքը::


«Հրապարակ» թերթը գրում է. «ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան բավականին ակտիվ է սոցցանցերում, նա արձագանքել էր Արթուր Դանիելյանի հարցադրմանը եւ Ձեզ էլ «թեգ» էր արել, սակայն Դուք չէիք արձագանքել, ինչո՞ւ. հարցրինք ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանին։ «Իմ գործելաոճն այլ է. ես օգտատերերի հարցերը, տեսակետները չեմ մեկնաբանում»: Բոլոր դեպքերում տեսակետ կա, որ Զախարովան, այսինքն՝ ՌԴ ԱԳՆ-ն, որոշակի մեսիջներ էր հղում ՀՀ իշխանություններին։ «Ես չեմ մեկնաբանելու իմ գործընկերոջը` սոցցանցում, դա իր անձնական տիրույթն է»: Զախարովան ասել էր՝ եթե հարց ունեք, կանչեք Աննա Նաղդալյանի «դուխը»՝ հոգին․ ի՞նչ նկատի ուներ նա, ասում են՝ ավելի շատ Նիկոլ Փաշինյանին նկատի ուներ։ «Չեմ մեկնաբանելու, արդեն ասացի»: Փորձագետներն ասում են, որ վարչապետի եւ ԱԳՆ-ի միջեւ որոշակի տարընթերցումներ կան․ վարչապետն ասում է մի բան, հետո ԱԳՆ-ն ստիպված է լինում դրանք «սրբագրել», բերել ինստիտուցիոնալ տեսքի։ «Երկու գերատեսչությունների միջեւ աշխատանքը խիստ բնականոն ընթանում է, նման տպավորություններն ու կարծիքները որեւէ աղերս չունեն իրականության հետ»: Իսկ թարգմանական կիքսերն ինչպե՞ս կբացատրեք՝ արդեն որերորդ անգամ ասվում է մեկ բան, թարգմանվում` բոլորովին այլ բան։ «Մեր դեպքում թարգմանական «կիքս» չի եղել, եղել է ելույթի տեղադրման ժամանակ տեխնիկական վրիպակ. Դուք այս պահին խոսում եք ԱԳՆ խոսնակի հետ, մնացյալը ես չեմ կարող մեկնաբանել»:


«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Թուրքիան հարեւան երկրում իր զավթողական վերջին գործողություններն անվանել է «Գարնան վահան», թերեւս, նպատակ ունենալով «գարնան գալն» արգելակել Իդլիբում ու այդ երկրում: Սակայն խոշոր հաշվով դա պատերազմ է հանուն հայրենիքի, ընդդեմ զավթիչների, ուստի որքան էլ հզոր լինի թշնամին, տանուլ է տալու: Թուրքիան տարբեր պատրվակներով ձգտում է արդարացնել անկախ երկրի տարածքում ռազմական գործողությունների ծավալումը, սակայն անզեն աչքով էլ տեսանելի է, որ Անկարան նեոօսմանական նպատակներ է հետապնդում, Միջին Արեւելքում առաջին խոսքն ասելու նկրտումներ ունի, ինչին հասնելու համար խտրականություն չի դնում միջոցների միջեւ.. Ստեղծված իրավիճակում, թեեւ, ռուս-թուրքական փոխհարաբերություններում լարվածությունը նկատելի է, այսուհանդերձ, Մոսկվայում այսօր տեղի է ունենալու Պուտին-Էրդողան հանդիպումը: Սիրիայի հիմնահարցում ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Գիր Պեդերսենը հույս է հայտնել, որ մոսկովյան հանդիպումը կթուլացնի լարվածությունն Իդլիբում, սակայն պարզ չէ, թե Մոսկվան որքան է նահանջելու Սիրիայի շահերից՝ ի նպաստ թուրք-ռուսական բարեկամական փոխհարաբերությունների: Մանավանդ ակնհայտ է, որ Արեւմուտքը չի ցանկանում Ռուսաստանի հետ առճակատվել Սիրիայում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր ժողովուրդը, պետք է խոստովանենք, բյուր դրական ու հարգանքի արժանի որակների կողքին մի այդքան էլ թերություն ու թերացում ունի։ Մենք շատ կարեկցող ենք ու հասնող, օտարների հանդեպ ջերմ ու հարգալից։ Մեր զավակներին աստվածացնել գիտենք ու անմնացորդ նվիրվել, իսկ մեծահասակներին՝ խնամել ու հոգ տանել։ Բայց չենք սիրում ինքնակրթվել, մեծամիտ ենք ու պոռոտախոս, չափից դուրս դյուրահավատ ենք ու զգացմունքային։ Մանավանդ վերջին երկու որակները միշտ խանգարել են ու խանգարելու են մեզ։ Խանգարելու են թացը չորից, առողջին՝ հիվանդից, կեղծը՝ իրականից, լավը վատից զատելու հարցում։ Մեզ միշտ կարողանալու են մանիպուլացնել ու խաբել, տանել խոտոր ճանապարհով և հեշտությամբ համոզել։ Մենք անհասկանալի վախեր ունենք և հոգեբանական բարդույթներ, որոնցից չենք կարողանում ազատվել։ Դա է պատճառը, որ թշնամիներ ենք փնտրում այնտեղ, որտեղ չկան, և բարեկամներ ենք տեսնում այնտեղ, որտեղ հակառակորդներ են։ Ինձ, օրինակ, հանգիստ չի տալիս այն ֆենոմենը, որ 20 և ավելի տարի մեր ժողովուրդն անմռունչ ենթարկվում էր իշխանությունների կամքին՝ գոնե մեծ ընդվզումների չէր գնում։ Ընտրում էր փողով, ծափ տալիս՝ հրահանգով, ծառայում ու քծնում։ Իսկ 2017 թվականին 700 հազարից ավելի մարդ քվեարկում էր Հանրապետականի օգտին՝ ատելով ու զզվելով իշխող քաղաքական ուժից։ Ինչպե՞ս կարող էր 5-10 հազար դրամն ավելի արժեքավոր լինել, քան սեփական արժանապատվությունը։ Եվ ինչպե՞ս կարող էր 1 տարի անց այդ զանգվածը ձերբազատվել այդ ստրկական հարգանքից՝ ուղղված իշխանություններին։ Իսկ գուցե իշխանությունների հանդեպ այդ կախվածությունը մեր գենետիկ որակն է, և դրանից ազատվել առհասարակ հնարավոր չէ, ու դրա մասին է վկայում նաև այսօրվա իշխանությունների հանդեպ վերաբերմունքը»:


«Փաստ» օրաթերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, ԵՊՀ ռեկտորի ընտրության հարցում իշխանությունները որոշում կայացնելուն շատ մոտ են: Մեր աղբյուրները պնդում են, որ այս պահի դրությամբ իշխանության թեկնածուն ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանն է: Վերջինիս հարցերը իշխանության բարձր օղակներում լուծել է Լեւոն Տեր-Պետրոսյանի երբեմնի օգնական, իսկ հիմա ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը: Վահրամ Դումանյանը ՀԱԿ համակիր է, Բաբկեն Արարքցյանի երկարամյա ընկերը, իսկ Սամվել Կարաբեկյանը երկար տարիներ եղել է ԵՊՀ արաբագիտության ամբիոնի վարիչը: ԿԳՄՍ ներկայիս նախարար Արայիկ Հարությունյանին՝ ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետում սովորելու ընթացքում աջակցել է հենց Սամվել Կարաբեկյանը: Բացի դրանից, Վահրամ Դումանյանը, Սամվել Կարաբեկյանն ու Արայիկ Հարությունյանը 2008թ.-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի շարժման ակտիվ մասնակիցներ են: Հիմա բոլորը սպասում են ԵՊՀ ռեկտորի հարցում վերջնական որոշմանը, որը կայացնելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ տեղեկությունների, Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման ժամանակ: Մեր աղբյուրը նշում է, որ փաստացի Վահրամ Դումանյանը ԵՊՀ ռեկտոր կդառնա Փաշինյան-Տեր-Պետրոսյան մեծ գործարքի արդյունքում»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մարտի 23-ին Երեւանի պետական համալսարանում թեժ իրավիճակ է սպասվում: Այդ օրը ԵՊՀ խորհրդի նիստում պետք է ԵՊՀ ռեկտորի թեկնածուները ներկայացնեն իրենց ծրագրերը: Եվ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հենց այդ օրն էլ պետք է խորհուրդը արդեն ընտրի ԵՊՀ ռեկտորին։ Կարծես թե, ներկայացված թեկնածուներն այնքան էլ համապատասխան չեն, ինչի համար դեռեւս անհասկանալի է, թե, ի վերջո, ԵՊՀ-ն ռեկտոր կունենա, թե ոչ: Այս օրերին մի քանի անուն է շրջանառվում՝ ԵՊՀ արեւելագիտության ամբիոնի դեկան Ռուբեն Մելքոնյան, ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Դումանյան, իրավաբանականի ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյան: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի շուրջ զրուցել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ հանգուցալուծում է պատկերացնում ԵՊՀ-ի ռեկտորի ընտրության հարցում: Հարցին՝ իշխանությունների սրտով են արդյոք այն թեկնածուները, որոնք առաջադրվել են ԵՊՀ ռեկտորի պաշտոնի համար,վերջինս պատասխանեց. «Իշխանությունը խնդիր չի դրել իր առջեւ, որ որեւէ մի թեկնածու պետք է իր սրտով լինի կամ չլինի»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահի թեկնածու, ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն Արցախի խորհրդարանական ընտրությունների որեւէ ցուցակում ընդգրկված չէ՝ հաշվարկն այն է, որ նա աներկբա պետք է նախագա՞հ դառնա․ հարցրինք նրա համակիր, քաղաքագետ Մանվել Սարգսյանին։ «Ներեցեք, իսկ հակառակն ավելի անհասկանալի չէ՞ պատահաբար, երբ մարդ ձգտում է նախագահի պաշտոնի, սակայն ներառվել է պատգամավորների թեկնածուների ցուցակում․ փոքր-ինչ «տորգային» չէ՞ մոտեցումը»: Իսկ եթե Մայիլյանը չընտրվի, ի՞նչ է անելու այդ դեպքում՝ դառնալու է գործազո՞ւրկ։ «Մինչեւ ԱԳ նախարար դառնալն ինչո՞վ էր զբաղվել, կրկին գնալու է իր գործով զբաղվի՝ 2007-ին ինքն էլի նախագահի թեկնածու էր, չէ՞, չընտրվեց՝ գնաց հանրային սեկտոր»: Ասում են` ինքը «Բաց հասարակության հիմնադրամի», ընդունված լեքսիկոնով` «սորոսականների» հետ մտերիմ է, այդպե՞ս է։ «Չկա նման բան, երբ 2007-ից հետո նա ստեղծեց Հանրային խորհուրդը` անվտանգության հարցերով, աշխատում էր ԵՄ-ի հետ` Եվրամիության պաշտոնական գրանտներով»: Մեկ էլ ասում են` ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն է շահագրգիռ Մասիս Մայիլյանի ընտրության հարցով, կուրացիա է իրականացնում։ «Կարելի է կարծել` Արմեն Գրիգորյանը մի շատ հայտնի դեմք է, թող իր համար շահագրգիռ լինի, դա որեւէ բան չի նշանակում»: Ի՞նչ եք կարծում՝ Փաշինյանի սրտի թեկնածուն Արցախում ո՞վ է։ «Բացարձակապես ոչ ոք չգիտի. ոչ մեկին նա բացահայտ առավելություն չի տալիս, մի քիչ վտանգ էր տեսնում Վիտալի Բալասանյանից, հիմա նա էլ ռադիկալ բաներ չի խոսում»:


«168 ժամ» թերթը գրում է. «Հրապարակ» թերթը հղում անելով իր աղբյուրներին՝ տեղեկացրել էր, որ ՌԴ իշխանություններն Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի մուտքը Ռուսաստան 5 տարով սահմանափակելու որոշում են կայացրել։ Թերթը պարզաբանման համար դիմել էր ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատուն՝ խնդրելով ասել՝ կա՞ արդյոք նման որոշում, ի՞նչ հիմքով եւ ե՞րբ է այն կայացվել։ ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատնից, սակայն, հրաժարվել էին հստակ պատասխանել՝ ասելով. «Չենք մեկնաբանում»։ «168 ժամի» աղբյուրները, սակայն, վստահեցնում են, որ ՌԴ իշխանությունները ոչ միայն Մասիս Մայիլյանի մուտքը Ռուսաստան 5 տարով սահմանափակելու որոշում են կայացրել, այլեւ պնդում են, որ, եթե նույնիսկ Մասիս Մայիլյանն ընտրվի Արցախի նախագահ, այդ արգելքը շարունակելու է մնալ ուժի մեջ, եւ Մասիս Մայիլյանը չի կարողանալու այցելել ՌԴ: Նման որոշում կայացնելու պատճառը, ըստ մեր աղբյուրների՝ Մայիլյանի արեւմտյան սերտ կապերն են, որոնք այս ընթացքում արտահայտվում են նաեւ ՀՀ իշխանության մեջ արեւմտամետ ներկայացուցիչների անթաքույց աջակցությամբ»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 3-ին տեղի են ունեցել Գլենդելի քաղաքային խորհրդի անդամի ընտրությունները, որոնց մասնակցել են 8 թեկնածուներ, որոնցից 5-ը՝ հայազգի և 3-ը՝ օտարազգի: Քաղաքային խորհուրդը կազմված է հինգ անդամներից, և ըստ ընդունված կարգի՝ քաղաքապետ է դառնում առավել ձայներով անցած խորհրդի անդամը: Լոս Անջելեսի արհմիությունների ներկայացուցիչ Ստեփան Հովակիմյանը մեզ տեղեկացրեց, որ ընտրությունների նախնական արդյունքով առավել շատ ձայներ է ստացել Փաուլա Դիվայնը՝ 8755, հայազգի Արտաշես Արդի Քասախյանը, ով քաղաքապետարանի քարտուղարն է, ստացել է 7514 ձայն, իսկ երրորդ տեղում է Դան Բրոտմանը՝ 6818 ձայն։ Այսպիսով, հայ թեկնածուների չհամակարգված և իրար դեմ գործելու արդյունքում Գլենդելի քաղաքապետի պաշտոնը կանցնի Փաուլա Դիվայնին: Գործող քաղաքապետ Արա Նաջարյանի պաշտոնավարման ժամկետը կլրանա ապրիլի վերջին-մայիսի սկզբին»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում մարտի 4-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները Օշական գյուղի իր տնից բաժին բերման են ենթարկել «օրենքով գող» 50-ամյա Օշականցի Գեւորիկ անունով հայտնի Գեւորգ Մելիքյանին: Բերման ենթարկվածը ներկայացվել է նախաքննական մարմնին։ «Ժողովուրդ» օրաթերթին Գեւորգ Մելիքյանին քննչական կոմիտե բերման ենթարկելու դեպքից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը ինչ-որ անձանց է ձերբակալել եւ լսել է ձերբակալված անձանց հեռախոսային խոսակցությունները: Հեռախոսային խոսակցությունների ժամանակ ձերբակալվածները տվել են Օշականցի Գեւորիկ անունով հայտնի Գեւորգ Մելիքյանի անունը, եւ այդ հեռախոսային խոսակցությունների հիման վրա էլ նախաքննական մարմինը նրան բերման է ենթարկել, լսել է նրա բացատրությունը, որից հետո բաց է թողել»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովում այսօր կքննարկվի կառավարության կողմից ներկայացված ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որով իշխանությունները ցանկանում են նոր կետ ավելացնել և քրեականացնել բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը: Մասնավորապես, փոփոխության մեջ ասվում է. «Անձի կամ անձանց խմբի նկատմամբ սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական, կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնությանը պատկանելությամբ, գույքային վիճակով, ծնունդով, հաշմանդամությամբ, տարիքով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով»: Ընդ որում, եթե այդ արարքները կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից կամ էլ պաշտոնեական դիրքն օգտագործելով, ապա առավել խիստ պատիժ է նախատեսվում: Եվ պատասխանատվություն նախատեսվում է այն դեպքում, երբ բռնության կոչը հրապարակային է և ունի հասցեատեր: Իհարկե, առաջին հայացքից ողջունելի է, երբ իշխանությունների կողմից փորձ է արվում քրեականացնել բռնության կոչերը, սակայն պետք է այնպես անել, որ այս փոփոխությունները չդառնան մահակ իշխանությունների ձեռքին և գործիք՝ ընդդիմադիր գործիչներին կամ մամուլին ճնշելու, լռեցնելու համար: Օրինակ՝ նախագծով առաջարկվող հանցակազմի առկայության համար դրանք պարտադիր պետք է լինեն հրապարակային, և այդպիսով նման երևույթ կարող են դիտարկվել նաև լրատվամիջոցներով այս կամ այն գործչի հարցազրույցներն ու հրապարակված մտքերը: Հարց է առաջանում՝ ովքե՞ր կլինեն նախագծի թիրախում»:


 


 


 


 


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/61708

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel